Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մարտ ամսվա միջին աշխատավարձը Հայաստանում 307 հազար դրամ է։ Ամենաշատ աշխատողները կենտրոնացված են մեծածախ և մանրածախ առևտրում։ Ամենաբարձր միջին աշխատավարձը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է, որտեղ միջին աշխատավարձը 1 միլիոն 107 հազար դրամ է։
Վարչապետն անընդհատ նշում է, որ կառավարության առաջնահերթություններից է համարում ծայրահեղ աղքատության հաղթահարմանն ուղղված քաղաքականության մշակումը:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել անցորդներին, թե իրենց կարծիքով, ո՞վ է Հայաստանում ամենաքիչ աշխատավարձը ստանում։
«Քիչ ստացողը»,-ասաց անցորդներից մեկը։ «Ով ա շատ ստանում, որ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։ «Ղեկավարը»,- նշեց մի տարեց քաղաքացի։ «Նիկոլն է ամենաքիչ աշխատավարձը ստանում»,- ասաց մի տղամարդ։
Հատկանշական է, որ ներկա իշխանությունները պատեհ, անպատեհ առիթներով հայտարարում են, որ իրենց օրոք մարդկանց կենսակերպը լավացել է, սակայն այլ բան են կարծում մեր քաղաքացիները։
Մանրամասները՝ տեսանյութում։