«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի Մաշտոցի մասնաճյուղից քաղաքացին գնել է բորբոսնած պանիր։ Այս մասին
BestNewsTV-ին է ահազանգել քաղաքացին՝ տրամադրելով համապատասխան
տեսանյութը։

Խնդրի շուրջ
Oragir.News-ը զրուցեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցչի հետ, որն էլ մեզ փոխանցեց, որ լրատվամիջոցի հրապարակման հիման վրա կփորձեն կապվել քաղաքացու հետ՝ պարզելու իրողությունը․
«Եթե քաղաքացու հետ էլ կապի դուրս գալ չհաջողվի, ԶԼՄ հրապարակումը կընդունենք՝ որպես ահազանգ և ընթացք կտանք։ Եթե վերահսկողության արդյունքում խախտումը հաստատվի, տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության»,- ամփոփելով զրույցը՝ նշեց նա։