Ես քաղքի մի մասն եմ ու շատ կսիրեմ էս քաղաքը. վաստակավոր արտիստի շնորհավորանքը քաղաքին

Ներքին Մշակույթ 8 ամիս առաջ - 19:33 27-07-2024
Այս պահին Գյումրիում անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի, վաղը մեկնարկող Քաղաքի օրվա շրջանակում Oragir.News-ը զրուցել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, դերասան Հովհաննես Հովհաննիսյանի հետ, որը հայրաքաղաք ժամանած հյուրերին խորհուրդ տվեց այցելել թանգարաններ։

«Շատ լավ է, որ քաղաքի շնչառությունը բնականոն հունով է գնում, որովհետև քաղաքներ կան, որոնք բնականոն հունի մեջ չեն։ Ինձ ուրախացնում է, որ քաղաքը մարդաշատ է, շնչում է, ուրախ է, ամենակարևորը՝ ժպտում է։ Մի ժամանակ քաղաքում տխուր մարդիկ էին քայլում, հիմա ուրախ մարդիկ են քայլում․ գյումրեցին միշտ պետք է ժպտա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։