Մաղթում եմ՝ Գյումրին պինդ պահպանի հայի տեսակի գենը. Արմեն Մարտիրոսյան

Ներքին Մշակույթ 8 ամիս առաջ - 19:08 27-07-2024
Այս պահին Գյումրիում անցկացվող «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի և վաղը մեկնարկող Քաղաքի օրվա շրջանակներում Հայաստանի մշակութային մայրաքաղաք է այցելել երաժիշտ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել հուլիսի 22-ին, Նազենի Հովհաննիսյանի հետ միասին օգոստոսի 2-ին նախատեսված է համերգ, բանաստեղծա-երաժշտական երեկո։

«Անկախ դրանից՝ ամեն տարի գալիս եմ հայրենիքից սնվելու, հերթական ոգեշնչումը գտնելու։ Գյումրի եկել եմ ժողովրդի հետ այս գեղեցիկ տոնին, խորհրդին հաղորդակից լինելու, հիանում եմ Գյումրիով։ Ամեն անկյուն, ամեն փողոց ինձ համար շատ հարազատ է, որովհետև շատ ֆիլմերում եմ աշխատել՝ որպես կոմպոզիտոր։ Գյումրին իմ հայրենիքի սիրտն է, որ մնացել է շատ անարատ»։

Հարցին՝ ինչ կմաղթի Քաղաքի օրվա կապակցությամբ, Մարտիրոսյանը ցանկացավ, որ Գյումրին պինդ պահպանի հայի տեսակի գենը։

Մանրամասները՝ տեսանյութում։