Թեպետ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցը 2023 թվականից վերանվանվել է ՀՀ Ազգային հերոս, վեհափառ Վազգեն Առաջինի անունով, այնուամենայնիվ 2 տարի անց Կասյան գրությամբ ոչ բոլոր ցուցանակներն են հեռացվել։
Oragir.News-ն այսօր շրջել է փողոցում և նկատել, որ տեղի օպտիկայի խանութներից մեկի ցուցանակը դեռևս Սարգիս Կասյանի անունով է։ Կապ հաստատեցինք խանութ-սրահի աշխատակիցներից մեկի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ ցուցանակն առ այսօր փոխված չէ։ Ի պատասխան՝ նա նշեց, որ հաճախորդների մեծամասնությանը դեռ այսպես է հայտնի խանութ-սրահի տարածքը։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանի հետ՝ հասկանալու համար չփոփոխված ցուցանակի պատճառը։ Առաքելյանն ասաց, որ կան վայրեր, որտեղ քաղաքապետարանը ցուցանակներ դնելու իրավասություն չունի, այսինքն՝տնտեսվարողը ինքն է տեղադրում այն։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը 2023 թվականի հունիսի 27-ի նիստում ասել էր, որ «բոլոր հերոսները կստանան իրենց արժանի փողոցների անունները, իսկ բոլոր հակահերոսները կվերանան մեր հիշողություններից»։
Մանրամասները՝ տեսանյութում․