Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը գտնվում է արձակուրդում։
Որոշ հասարակական-քաղաքական գործիչներ պնդում են, որ Փաշինյանի արձակուրդում լինելն ավելի լավ է, քանի որ այս դեպքում, կարելի է խուսափել որևէ հակահայկական փաստաթղթի ստորագրելուց ։
Oragir.News-ը հարցախույզի միջոցով փորձել է քաղաքացիներից հետաքրքրվել՝ ե՞րբ են իրենց ավելի անվտանգ զգում, երբ Նիկոլ Փաշինյանը աշխատո՞ւմ է, թե երբ նա արձակուրդում է։
Հարցվածներից մի քանիսն ասացին, որ անվտանգ է, երբ վարչապետը աշխատում է, ոմանք էլ հակառակը պնդեցին։
«Քանի Նիկոլ Փաշինյանը կա մեր երկիրը չի կարող անվտանգ լինել։ Մեր երկիրը օրեցօր կտոր-կտոր հանձնվում է թշնամուն, Նիկոլ Փաշինյանը թշնամիների կողմից այստեղ ընտրված շպիոն է»,- ասաց մի տղամարդ և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ մենք երկիր ընդհանրապես չենք ունենալու։
Մի կին էլ մեր հարցին ի պատասխան այսպես պատասխանեց․ «Ո՛չ նա, ո՛չ նա, ես իրեն չեմ ընդունել, չեմ էլ ընդունելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։