Խի մենակ դա, ամբողջ երկիրն է դրա ձեռքը ցայտնոտի մեջ․ հարցում

Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 27-11-2024
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ Այս մասին ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կխնդրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների, համակիրների, համախոհների շրջանակից, որ առաջադրվեն թեկնածուներ, այդ թեկնածուներին քաղաքական որոշակի չափանիշներով կգրանցենք, ոմանց գրանցումը հնարավոր է մերժենք», - ասաց նա։

Դրանից հետո ոչ բոլոր գյումրեցիների շրջանում քվեարկություն է լինելու, և հաղթած թեկնածուն կնշանակվի Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը ամենայն հավանականությամբ, Փաշինյանի խոսքով, կլինի ՔՊ-ի թեկնածուն հետագա ընտրություններում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են Գյումրիի ընտրությունները ցայտնոտի մեջ գցել Նիկոլ Փաշինյանին»։

Անցորդների մեծ մասը տեղյակ չէր Գյումրիում կայանալիք ընտրություններից։ Հարցվածներից որոշն էլ նշեցին, որ չեն հետևում Նիկոլ Փաշինյանին։

«Խի՞, մենակ դա է ցայտնոտի մեջ, ամբողջ երկիրն է նրա ձեռքը ցայտնոտի մեջ։ Ես դրան չեմ հասկանում, իր արած գործերը»,- ասաց մի տարեց տղամարդ։

«Էդ խուժան Նիկոլ Փաշինյանն ավերվածություն է մեր համար, ինքն ու իր կինը, հոգեվարքի մեջ է»,- ասաց մի կին։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չի հետևում Նիկոլ Փաշինյանին․ «Ներվերս չի հերիքում իր ա հետ։ Ինքը հասցրեց էս օրի, որ ներվայնությունից ինսուլտ ստացա»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հայ ազգը պետք է միավորվի և հեռացնի Նիկլ Փաշինյանին։

«Թաղեմ Նիկոլ Փաշինյանին, էս գլխից։ Բա պիտի վախենա։ Ափսոս մեր ժողովուրդը չի միաբանվում, ոնց որ պետք է ա իր արժանին հասցնեն իրեն, ինչ որ արեց ազգի գլխին»,- ասաց անցորդ կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված