Ինչպես հայտնի է, օրերս Իսպանիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։ Բեռլինի օլիմպիական մարզադաշտում իսպանացիները 2-1 հաշվով առավելության հասան Անգլիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպմանը մարզադաշտից կնոջ հետ հետևել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս տեսանյութ է տարածել, որում երևում է՝ ինչպես է հեծանիվ վարում հիմա էլ Բեռլինում: Նա տիկտոկյան իր էջում գրել էր․ «Այսօր հեծանվային զբոսանքը Բեռլինում էր. կեցցե՛ հեծանիվը»։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետարքրքվել՝ ուրա՞խ են, որ Նիկոլ Փաշինյանի հեծանիվ է քշել Բեռլինում։
«Դա վարչապետի արած գործ չի։ Նա քաղաքականությամբ պետք է զբաղվի, ոչ թե հեծանիվ քշի»,- ասաց մի կին։
Որոշները դժվարացան պատասխանել մեր հարցին։
Մի տղամարդ էլ հիասթափված ասաց․ «Նիկոլ Փաշինյանը պետք է ընկներ, քիթ մռութը ջարդեր»։
Մանրամասները՝ տեսանյութում։