Օրակարգ․ Հանուն սեփական իշխանությունը պահելու՝ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զիջման․ Արթուր Խաչատրյան

Ներքին Խոսք Տեսանյութ Օրակարգ 9 ամիս առաջ - 21:00 16-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արթուր Խաչատրյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների, խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի ձգձգման պատճառների, իշխանության և ընդդիմության վարկանիշի, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արթուր Խաչատրյանը շեշտեց՝ հանուն սեփական իշխանությունը պահելու` Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ցանկացած զիջման։

Անդրադառնալով օրերս GallUp-ի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներին, որոնց համաձայն հանրության 14.4%-ն առաջիկա ընտրություններում կքվեարկեր ՔՊ-ի և միայն 3.7%-ը «Հայաստան» դաշինքի օգտին՝ ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ հանրությունն ի սկզբանե «Հայաստան» դաշինքից չափազանցված սպասելիքներ է ունեցել։ «Հանրությունը «Հայաստան» դաշինքից ունեցել է չափազանցված սպասումներ, և հիմա չափազանցված սպասումների չիրականացումը բերել է որոշակի դժգոհության, չեմ բացառում։ Այլընտրանքը, ով ուզում է լսել, լսում է, մենք այլընտրանք ներկայացնում ենք երևի ամբողջ ծավալով»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորը նաև շեշտեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները, ապա դա չի հանգեցնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ Սահմանադրությունում նման ձևակերպում չկա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.