Այսօր Բեռլինում Իսպանիայի և Անգլիայի հավաքականները վիճարեցին 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։
Երկրորդ խաղակեսում՝ 47-րդ րոպեին Իսպանիայի հավաքականը բացեց հաշիվը․ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսը։
73-րդ րոպեին Անգլիայի հավաքականը հավասարեցրեց հաշիվը․ Լոնդոնի «Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քոուլ Փալմերը դարձավ գոլի հեղինակ։
87-րդ րոպեին Իսպանիայի հաղթական գոլը խփեց «Ռեալ Սոսիեդադի» 27-ամյա կիսապաշտպան Միկել Օյարսաբալը, որը փոխարինման էր դուրս եկել 68-րդ րոպեին։
Այսպիսով, Իսպանիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Անգլիայի հավաքականին և դարձավ Եվրո 2024-ի չեմպիոն։
Նշենք, որ Իսպանիան տիտղոսը նվաճեց 4-րդ անգամ՝ դառնալով ռեկորդակիր։