Քասախ գյուղում պարեկները հայտնաբերել են դանակահարված, արնաքամ լինող երիտասարդի․ shamshyan.com
copy image url

Քասախ գյուղում պարեկները հայտնաբերել են դանակահարված, արնաքամ լինող երիտասարդի․ shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 12:28 13-07-2024
Երեկ՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։

Պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարել, որի արդյունքում, ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր ու տարածքը սահմանազատել։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին, ով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ շտապօգնության թիվ 23 խմբի կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցների կամ մասնակցի ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված