Քասախ գյուղում բախվել են 2 բեռնատարներ, որոնցից մեկը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Քասախ գյուղում բախվել են 2 բեռնատարներ, որոնցից մեկը կողաշրջվել է. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 12:52 09-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին խոշո ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են 2 բեռնատար մակնիշի ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով բեռնատարներից մեկը, որը «ԿամԱԶ» է, ու բարձված է եղել տարբեր տեսակի երկաթե իրերով, կողաշրջվել է և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու հատվածում:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: