Էնպիսի քաղաքական գործիք չի մնալու, որը չփորձենք, ՔՊ-ի ձեռքերում է, թե ՀՀ-ն ինչքան արնաքամ կլինի

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:08 10-06-2024
Բոլոր գործիքները օգտագործվելու են, ես ձեզ խոստանում եմ, որ որևէ գործիք չփորձած չի մնալու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Ինչ վերաբերում է՝ այս գործընթացը կբերի՞ հրաժարականին՝ ՀՀ-ն խորհրդարանական երկիր է, խորհրդարանը ուղերձ է հղում կառավարությանը: Իրավական տեսանկյունից կարող է հրաժարական չտալ, բայց առանց քաղաքական հենարանի, առանց պառլամենտում մեծամասնության, կառավարությունը աշխատել չի կարողանալու: Օրենքով թույլատրված գործիք չի մնալու, որը մենք չփորձենք: Հիմա իրենց ձեռքում է, թե Հայաստանը էլ ինչքան արնաքամ կլինի»,- նշեց նա:

Հարցին՝ եթե խորհրդարանում բոլոր նախաձեռնությունները տապալվեն, ունե՞ք պլան B, Մամիջանյանն ասաց. «Եկեք մի հատ էլ քրեական գործ շալակեմ՝ պայքարել մինչեւ արյան վերջին կաթիլը»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում