Այսօր՝ հուլիսի 12-ին,
Oragir.News-ն ահազանգ ստացավ, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի քիվը պոկվել է, ինչի հետևանքով քարերի մնացորդները թափվում են և խոչընդոտներ ստեղծում մայթով քայլող մարդկանց համար։
Oragir.News-ն այցելեց նշված վայր։ Հարակից տարածքում գտնվող Wildberries-ի մենեջերը մեզ ասաց, որ ինքն առաջինն է արձագանքել դեպքին, երբ հուլիսի 4-ի առավոտյան աշխատանքի է եկել, տեսել է պոկված քարերը, նայել վերև, տեսել, որ քիվի մնացած մասը կախված է մնացել, ինչից հետո անհանգստանալով ահազանգել է 911։
Փրկարարները եկել են, ասել, որ քաղաքապետարանը պետք է որոշի ինչ անել, որից հետո քաղաքացին ահազանգել է նաև քաղաքապետարան, որտեղից արձագանքել են բավականին ուշ՝ մոտ 2 ժամ անց՝ չնայած այն բանին, որ քիվը պոկվելու եզրին է եղել։ Եկել են, տեսել ցաքուցրիվ եղած քարերն ու կախված քիվը, որի մնացած հատվածը ևս գցել են։ Տարածքը որտեղ շենքն է ու պոկված քարերը, կարմիր ժապավեններով սահմանզատել են ու հուլիսի 4-ից մինչ այժմ չեն վերադարձել հարցին լուծում տալու համար։
Oragir.News-ը փորձեց կապվել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին։
Մանրամասները՝ տեսանյութում։