Երևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, հայտնվել մայթին և բախվել շենքի պատին․ կան վիրավորներ․ shamshyan.com
copy image url

Երևանում BMW-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, հայտնվել մայթին և բախվել շենքի պատին․ կան վիրավորներ․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 20:44 29-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Յ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին ապա առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով թիվ 17 շենքի պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրում աշխատանքներ կատարող 2 երիտասարդ տղաներ, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված