Օրակարգ․ Արցախ վերադառնալու համար միջազգային խաղաղապահների տեղակայումը պարտադիր է․ Գեղամ Ստեփանյան

Ներքին Խոսք Օրակարգ 9 ամիս առաջ - 21:00 11-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանի հետ զրուցել ենք Արցախի բնակչության խնդիրների, Արցախ վերադառնալու հնարավորությունների ու անհրաժեշտ երաշխիքների, Հայաստանում արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի, գործող իշխանությունների՝ արցախցիներին թիրախավորելու քաղաքականության, ադրբեջանական բանտերում պահվող ռազմագերիների խնդիրների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գեղամ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ Արցախ վերադառնալու համար միջազգային խաղաղապահների տեղակայումը պարտադիր պայման է։ «Մենք ունեցել ենք երաշխիք, որը, ըստ էության, չաշխատեց։ Խոսքը ռուսական խաղաղապահների մասին է։ Երաշխիքները պետք է հստակ արձանագրվեն, և դրանք պարտադիր պետք է միջազգային խաղաղապահ առաքելություն ներգրավվեն,- ասաց նա։

Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը նաև նշեց, որ արցախցիների մոտ հայրենիք վերադառնալու հույսը գնալով մարում է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․