Լիճքի հինավուրց եկեղեցու քարերն ընկնում են մարդկանց ու մեքենաների վրա

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 22:05 10-07-2024
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում պատմական ժառանգություն հանդիսացող եկեղեցին, որը թվագրվում է 5/7-րդ դարերի, փլուզման եզրին է։ Գյուղացիները բողոքում էին, որ հարցով չնայած զբաղվողներ եղել են, բայց այն վերջնական լուծում չի ունեցել։

Հին եկեղեցու հարակից տների բնակիչները բողոքում են, ասում որ եկեղեցին վաղ թե ուշ փլուզվելու է, եթե համապատասխան մարմինների կողմից հարցին լուծում չտրվի, իսկ փլուզվելու պատճառով կարող են տուժել շատերը։

Գյուղի բնակիչները պատմեցին, որ քարերը ամեն օր պոկվում և ընկնում են, պարզապես բախտները բերել է, որ տարածքով ոչ մեկը չի անցել։

Ինչպես նշեց բնակիչներից մեկը՝ Ջալալ պապը, իրենք գյուղապետներին դիմել են այս հարցով, իրենք էլ իրենց հերթին դիմել են համապատասխան մարմինների, սակայն ապարդյուն։

Ջալալ պապը խնդրեց ամեն հնարավոր բան անել հարցը բարձրաձայնելու համար,քանի որ ոչ ոք ապահովագրված չէ,որ շինության քարերը չեն վնասի հենց իրենց։

Հավելենք, որ եկեղեցում ժամանակին եղել են կնունքներ, պսակադրություններ, բայց, գյուղացիների հավաստմամբ,այն երբեք ննջեցյալների համար չի գործել։