Օրակարգ․ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ խոսել, ինչպես հավասարը հավասարի․ Տիրան Լոքմագյոզյան

Արտաքին Ներքին Խոսք Օրակարգ 9 ամիս առաջ - 21:15 09-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Տիրան Լոքմագյոզյանի հետ զրուցել ենք հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանների, Հայաստանի գործող իշխանություններին Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց աջակցության, խաղաղության պայմանագրի գործընթացի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Տիրան Լոքմագյոզյանը շեշտեց, որ Թուրքիան չի ցանկանում Հայաստանի հետ խոսել, ինչպես հավասարը հավասարի։ «Թուրքիան չի ուզում Հայաստանի հետ հավասարը հավասարի խոսած լինի, պատկերավոր ասած՝ մեզ չի ուզում մարդու տեղ դնի։ Այստեղից էլ երևում է, որ մեզ հետ կապված իր նպատակները վատն են»,- ասաց նա։

Թյուրքագետը նաև նշեց, որ Թուրքիայում ով էլ գա իշխանության, ՀՀ-ի հանդեպ քաղաքականությունը չի փոխվելու։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․