Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Երևան քաղաքի Զարուբյան փողոցի բնակիչներից ու նշված փողոցում գործող մի քանի կարևորագույն հիմնարկների աշխատակիցներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են որ «Վեոլիա ջուրը» մի իսկական փորձանք է դարձել իրենց համար։
Այսօր՝ հուլիսի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն իրենց արդարացի վրդովմունքն էին արտահայտում Երևանի քաղաքապետարանի և «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով, որ շարունակում են պատասխանատվությունը գցել միմյանց վրա։
Անխնա հոսող ջուրն անհարմարություններ է պատճառում ոչ միայն բնակիչների, այլև տարածքում գործող թանգարանների այցելուների, դեսպանատան ու Սահմանադրական դատարանի աշխատակիցներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում