Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. կեղտաջրերը անխնա հոսում են պոլիկլինիկայի, մանկապարտեզի ու սննդի կետերի կողքով. shamshyan.com
copy image url

Հակասանիտարական վիճակ՝ Երևանում. կեղտաջրերը անխնա հոսում են պոլիկլինիկայի, մանկապարտեզի ու սննդի կետերի կողքով. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 13:17 09-06-2024
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նոր Նորք վարչական շրջանի Հունան Ավետիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 3 ամսից ավելի է՝ իրենց փողոցում տիրում է հակասանիտարական վիճակ, գարշահոտությունն էլ զգացվում է մի քանի հարյուր մետրից և կա խոլերայի վտանգ։

Այսօր՝ հունիսի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին՝ 3 ամիս է՝ զանգահարում են Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», 3 ամիս է նույն պատասխաններն են ստանում. քաղաքապետարանն ասում է «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիան» ասում է թաղապետարանի գործն է։

Բնակիչները նշում են, որ տարածքում կան պոլիկլինիկա, մանկապարտեզ սննդի ու առևտրի կետեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում