Հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, որի կապակցությամբ
Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք սահմանադրագետ Գոհար Մելոյանին։
Հարցազրույցի շրջանակներում Գոհար Մելոյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ուղղված քննադատությունների, հնարավոր սահմանադրական փոփոխությունների ու նոր Սահմանադրության ընդունման օրակարգի, կառավարման համակարգերի առանձնահատկությունների, ընտրական գործընթացների նկատմամբ քաղաքացիների շրջանում առկա անվստահության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Գոհար Մելոյանը շեշտում է, որ Հայաստանում ներկայումս առկա իրավիճակի պայմաններում սահմանադրական փոփոխությունների անցկացումը էլ ավելի է խորացնելու երկրում ստեղծված ճգնաժամը։ «Մեր հասարակությունը, մեր քաղաքական համակարգը գտնվում է ճգնաժամային պայմաններում։ Ճգնաժամային պայմաններում նմանաբնույթ փոփոխությունները, որքան էլ դրանց նպատակները լավը լինեն, ոչ տեղին են, և դրանք ավելի են խորացնում ստեղծված ճգնաժամը»,- ասաց նա։
Սահմանադրագետն ուշադրություն հրավիրեց նաև այն բանին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության օրը տոնում ենք՝ ի հեճուկս տապալված սահմանադրական կարգի։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․