Օրակարգ. Փաշինյանը Ալիևին Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար լեգիտիմ առիթ է տալիս. Ալեն Ղևոնդյան

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ալեն Ղևոնդյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի, գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, Ադրբեջանի կողմից ներկայացվող նորանոր պահանջների, նոր պատերազմի վտանգի, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու ռիսկերի, ինչպես նաև օրակարագային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմ սկսելու համար լեգիտիմ առիթ է տալիս։ «Ադրբեջանին պատերազմ սկսելու համար լեգիտիմ առիթ է պետք, ինչը միտումնավոր կերպով նրան տրվում է»,- ասաց նա։

Ղևոնդյանը նաև նկատեց, որ Հայաստանի ինքնիշխանությունն ուծացվել և փոխանցվել է Թուրքիայի Հանրապետության ազդեցության գոտի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում.