Պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը՝ այլ բան․ Հրապարակ
copy image url

Պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը՝ այլ բան․ Հրապարակ

Մամուլ 10 ամիս առաջ - 08:12 20-06-2024
Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 Caesar ինքնագնաց հրետանային միավոր, ինչը մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանում, մեծ ուրախություն՝ Հայաստանում: Մասնագետները գովում են հաուբիցները՝ դրանք հեռավար են, կրակի կառավարման ճկուն համակարգ ունեն, դիպուկ են եւ այլն: Բայց ոմանք ասում են` պայմանագիր կնքելը մի բան է, զենքը Հայաստան հասցնելը` այլ բան: Բացի այդ, հրետանային միջոցները կիրառելու ունակ անձնակազմ պետք է ունենաս, քո համակարգին ինտեգրես: Ամեն մի հրետանային միջոցի համար առնվազն 2000-3000 հատ արկ է հարկավոր ունենալ, իսկ ՆԱՏՕ-ական ստանդարտներով` 6000 արկ: Այսինքն՝ եթե 30 հատ հրանոթ ունես` 180 հազար հատ արկ պիտի ունենաս: