Դեռ վաղ է քննարկել ՀՀ-ում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. Նարիշկին
copy image url

Դեռ վաղ է քննարկել ՀՀ-ում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը. Նարիշկին

Արտաքին 10 ամիս առաջ - 18:00 17-06-2024
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ դեռևս վաղ է քննարկել Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու հնարավորությունը։

Այս մասին Նարիշկինն ասել է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության տված հարցազրույցում։

«Դեռ վաղ է այս մասին խոսելը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն՝ կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ։

Նարիշկինը նաև պնդել է, որ արևմուտքը վարձկաններ է փնտրում Կիևի կողմից կռվելու, ինչպես նաև Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում իր դիվերսիոն աշխատանքում օգտագործելու համար։

«Հատուկ նշանակություն է ստանում մեր գերատեսչությունների համակարգված աշխատանքն այն անձանց ու կազմակերպությունների նույնականացման ուղղությամբ, որոնք մասնակցում են ԱՊՀ պետությունների քաղաքացիների և օտարերկրացիների շրջանում վարձկաններ հավաքագրելու գործընթացին, որպեսզի նրանց ուղարկեն Կիևի ռեժիմի կողմից կռվելու և այլ «թեժ կետերում» մարտական գործողությունների մասնակցելու»,- ասել է նա։

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով` համակարգված աշխատանք է պետք հակամարտությունների գոտիներ նրանց տեղափոխման ուղիները բացահայտելու, ինչպես նաև Ռուսաստան և համագործակցության այլ երկրներ հնարավոր ներթափանցումը կանխելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։