Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին խոչընդոտել Սիրիայում թուրքական ռազմաբազաների հիմնումը
copy image url

Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին խոչընդոտել Սիրիայում թուրքական ռազմաբազաների հիմնումը

Արտաքին 1 ամիս առաջ - 20:25 04-03-2025
Իսրայելական «Hayom» թերթը գրում է, որ Թել Ավիվը Սիրիայում թուրքական ռազմաբազաների հիմնումը խոչընդոտելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին:

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ Իսրայելը երկու մասով հավաստիացումներ է պահանջել ԱՄՆ-ից. նախ, որ Թուրքիան Սիրիայում ռազմաբազա չհիմնի, ապա նաև հակաիսրայելական քաղաքականություն չի վարի:

Թերթը նաև ընդգծել է, որ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի հեռանալուց հետո թուրքական բանակը պատրաստվում է ուղղակի ներկայացություն ապահովել Սիրիայում:

Ամենից շատ դիտված