Դեռ 2 տարի առաջ պիտի բնակվեինք, շենքում լույս չկա. նորակառույցի բնակիչները բողոքը

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:24 17-06-2024
Բնակիչները նշում են, որ շենքը պատրաստ է, սակայն մեկ տարուց ավելի է չի հանձնվում շահագործման խոստացված ժամկետում։ Չեն կատարվել նաև խոստացված բակային կառուցապատումները, չկա նաև ավտոկայանատեղի։ Բնակիչները բողոքում են, որ խախտվել է նախագիծը, նախատեսված 14 հարկի փոխարեն կառուցվել է 16 հարկանի շենք:

«Ուզում ենք քաղաքապետի կամ փոխքաղաքապետի հետ հանդիպենք, նստենք խոսենք, հասկանանք՝ որտեղ է մեր սխալը, որտեղ է իրենց սխալը։ Ինչ-որ կոմպրոմիսի գանք և արագ տեղափոխվենք մեր բնակարանները։ Էն ինչ գնել ենք, գոնե դրա 50 տոկոսը ստանանք»,- ասաց ցուցարարներից մեկը:

«Շենքը կանգնած է, շենքը չունի հոսանք, ջեռուցման հնարավորություն»,- ասում է մեկ այլ բնակիչ, նշելով, որ կառուցապատողը ենթակայանի տեղում կառուցել է խանութ։

Բողոքող քաղաքացիները կասկած հայտնեցին, որ շենքի հիմնադիրները կառավարության որոշակի պաշտոնատար անձինք են կամ փոխկապակցված անձինք են, քանի որ կառավարությանը, դատախազությանն ուղղված բոլոր դիմում-բողոնքներին չեզոք պատասխաններ են տրվում։

Մանրամասները՝ տեսանյութում։