«Երեխուտ»․ Հ1-ի Պետրոսը փորձում է թաքցնել անգրագիտությունը
copy image url

«Երեխուտ»․ Հ1-ի Պետրոսը փորձում է թաքցնել անգրագիտությունը

Ներքին 10 ամիս առաջ - 16:05 17-06-2024
ՀՀ քաղաքացիների հարկերից սնվող Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Պետրոս Ղազարյանը փորձում է թաքցնել անգրագիտությունը։

Երեկ՝ հունիսի 16-ին, Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրառում կատարել․

«Երբ երեխուտ սովորելու տեղը և Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը աշխարհագրորեն համընկնում են»։

Ավելի ուշ, ըստ երևույթին Պետրոս Ղազարյանին հուշել են, որ հայերենում «տ» հոդ գոյություն չունի, և որ սխալ է գրել «երեխուտ»։

Ինչևէ, Պետրոս Ղազարյանը ուղղել է սխալը, դարձրել՝ «երեխուդ»։



Միևնույն ժամանակ Ղազարյանը Ֆեյսբուքում փակել է չխմբագրված տարբերակը տեսնելու հնարավորությունը, որպեսզի թաքցնի իր անգրագիտությունը։

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, զբաղեցնում է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը։

Հատկանշական է, որ Ժ․ Անդրեասյանը, մինչ նախարար նշանակվելը, ևս տառասխալներով լի գրառումներ էր կատարում, սակայն նախարար դառնալուց հետո պետական ապարատը մանրակրկիտ կերպով խմբագրում ու սրբագրում է նախարարուհու գրառումները։