Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը կմասնակցի «Teplice Open 2024» շախմատի միջազգային մրցաշարին:
Հունիսի 15-ից 23-ը Չեխիայի Տեպլիցե քաղաքում կանցկացվի«Teplice Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը:
Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է:
Մրցաշարին մասնակցելու են շուրջ 300 շախմատիստներ: Հայաստանից կմասնակցի նաև ՄանեՂարիբյանը: