Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի ԵԱ-ում հաջողությամբ է մեկնարկել
copy image url

Գաբրիել Սարգսյանն արագ շախմատի ԵԱ-ում հաջողությամբ է մեկնարկել

Սպորտ 4 ամիս առաջ - 13:20 08-12-2024
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 6 տուրերը:

Գաբրիել Սարգսյանը վաստակել է 5,5 միավոր և առաջատարներին զիջում է կես միավոր:

Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում դեկտեմբերի 10-ին կկայանա ևս 5 տուր: Դեկտեմբերի 9-ին կկայանա կայծակնային շախմատի ԵԱ-ն: