Ըստ էության․ Մարդկանց վնասելու համար պատասխան պիտի տա այդ թշնամի «անթրաշ արարածը»․ Գագիկ Համբարձումյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:00 14-06-2024
«Հիվանդանոց տեղափոխված մարդկանց մեծ մասը բեկորային վնասվածք են ստացել, իսկ լուսաձայնային նռնակներից բեկորային վնասվածքներ չեն ստանում»: Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի եթերում նման համոզմունք հայտնեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին։

Համբարձումյանի դիտարկմամբ՝ ոստիկանությունների գործողությունները՝ եթե սպանության փորձ չէին, ապա հստակ ծանր վնասվածք հասցնել են մարդկանց։

«Մարդկանց ծանր վնասվածք հասցնելու համար պատասխան պիտի տա իշխանությունը իր առաջին դեմքով՝ այդ թշնամի «թրաշով արարածը»,- ասաց նախկին փոխոստիկանապետը։

Խոսելով հանցագործությունների ու սպանությունների թվի ավելացման մասին՝ նախկին փոխոստիկանապետը նկատեց, որ այդ հանցագործությունների բացահայտմամբ տեսանելի չի լինի ոստիկանների կատարած աշխատանքը, քանի որ նրանց առաջնային կարգադրությունն այս պահին այլ է։

«Նրանք բոլորն էլ գիտեն, որ իրենց գործողությունները տեսանկարահանվում են։ Դա արվում է հենց վերադասին ցույց տալու համար, որպեսզի ցույց տան և ապահովեն, թե ինչպես են այդ գազանություններն անում»,- շեշտեց Համբարձումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված