Դժբախտ պատահարը իրենց իշխանության գալն է, իսկ դա հանցանք է, որի համար մահապատժի էին ենթարկում. գեներալ Գագիկ Համբարձումյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:39 22-06-2022
«Ընտրություններում մուրճով ու հայհոյանքով հաղթանակի հասած այս դավաճանների խմբակի լկտի պահվածքին օրինաչափ դրսևորում էր այն, ինչ տեղի ունեցավ Արագածոտնի մարզում»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության գեներալ Գագիկ Համբարձումյանը։

«Այսօր աչքովս ընկավ, որ այդ հանցավոր խմբակցության քարտուղարը հայտարարություն է տարածել, թե ինչու են ընդդիմադիրները այս «դժբախտ» պատահարը շահարկման առարկա դարձնում։ Իրեն պետք է ասել, որ դա դժբախտ պատահար չէր։ 2018 թ-ին ձեր իշխանության գալն էր դժբախտ պատահար, դժբախ պատահար կլիներ, եթե կայծակը կպչեր ծառին, ու ծառը, կոտրվելով մարդու վրա, վնաս տար, իսկ դա մեկից ավելի անձանց դաժան, սադիստական սպանություն էր։ Չորս կետով սա համապատասխանում է սպանության ծանրագույն հոդվածների, որի համար նախկինում մահապատիժ էր նախատեսվում, իսկ հիմա ցմահ ազատազրկում»։

Անդրադառնալով Ոստիկանության՝ դեպքի առնչությամբ հայտարարությանը՝ նա ընդգծեց, որ Ոստիկանությունը իրենց գործիքն է՝ «հլու-հնազանդ, ստրկամիտ վարվելակերպով ու իրենց հանցանքները քողարկող»։

Գեներալի դիտարկմամբ՝ այս հանցագործության հետևանքով ոչ թե Արագածոտնի ոստիկանապետը պետք է փոխվեր, այլ վարչապետից սկսած՝ մինչև ՀՀ ոստիկանապետ՝ բոլորը պետք է հրաժարական ներկայացնեին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում