Նորատուսում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի կայանում. shamshyan.com
copy image url

Նորատուսում հրդեհ է բռնկվել գազալցակայանի տարածքում գտնվող արևային էներգիայի կայանում. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 14:08 14-06-2024
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում գործող գազալցակայանի տարածքում արևային կայան է այրվում:

Օպերատիվորեն ժամանել են Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորատուս բնակավայր մայրուղի 35 «Անդ Մարիամ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տարածքում՝ արևային էներգիայի արտադրման կայանի տակ այրվել է մոտ 230 ք․մ խոտածածկույթ և մոտ 1մ բարձրավոլտ էլ․մալուխ։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: