«ԵՄ-ում Հայաստանին չեն սպասում, ԵՄ-ն ինքը ունի լիքը պրոբլեմներ, ԵՄ-ն անվտանգային առումով ոչ միայն խնդիրներ չի լուծել, այլ ԵՄ հարթակում է 2022 թ․ հոկտեմբերի 6-ին Արցախը Նիկոլ Փաշինյանը ճանաչել Ադրբեջանի կազմում։ ԵՄ պետությունները չեն կարողացել որևէ գործուն միջամտություն ցուցաբերել անվտանգային առումով։ ԵՄ պետություններն ու ԵՄ ներկայացուցչությունը լռում են, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մարդու իրավունքների տոտալ խախտումներ, երբ Հայաստանը դառնում է ոստիկանապետություն»,- լրագրողների հետ զրույցում Բաղրամյան պողոտայում հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանն է մերժել Սերժ Սարգսյանի օրոք ԵՄ-ի հետ կնքված փաստաթուղթը, որով Արցախը Ադրբեջան չէ։
Քաղաքական գործիչը նկատեց նաև, որ իշխանության նպատակն է հայ ժողովրդին հեռացնել իր պատմական կազապարներից։
Մանրամասները՝ տեսանյութում։