Օրակարգ․ Ռևանշիստի պիտակ փակցնելով՝ ՔՊ-ն ձգտում է հաջորդ իշխանությանը խոցելի դարձնել․ Արա Պողոսյան

Ներքին Օրակարգ 10 ամիս առաջ - 21:00 11-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Արա Պողոսյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արա Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացի, իշխանականների արձագանքի, արտաքին դերակատարների շահերի և օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ, ռևանշիստի պիտակ փակցնելով, ՔՊ-ն ձգտում է հաջորդ իշխանությանը խոցելի դարձնել։ «Սրանով հաջորդ իշխանությանը փորձ է արվելու ներկայացնել, ինչպես իրենք են նշում, որպես ռևանշիստական իշխանություն, որը բնականաբար ոչ մի իշխանության համար հաճելի պիտակ չի լինի»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև համոզմունք հայտնեց՝ այս ճանապարհով ՔՊ-ն հաջորդ իշխանությանը ցանկանում է պարտադրել, որպեսզի վերջինս շարունակի իր քաղաքական գիծը։

Առավել մանրմասն՝ տեսանյութում․

Ձեզ գուցե հետաքրքրի