Հունգարիայում ընդդիմության ցույցին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ
copy image url

Հունգարիայում ընդդիմության ցույցին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ

Արտաքին 10 ամիս առաջ - 22:18 08-06-2024
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Հերոսների հրապարակում, տեղի է ունեցել զանգվածային հակակառավարական ցույց, որը համընկել է Եվրախորհրդարանի ընտրությունների հետ։ Այնտեղ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել ընդդիմադիր «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ, կառավարության նախկին պաշտոնյա Փիթեր Մագյարի կոչով։ Հայտնում են հունգարական լրատվամիջոցները։

Ցույցի ընթացքում հնչել են երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորած կառավարության հրաժարականի պահանջներ և կարգախոսներ՝ ի պաշտպանություն Մագյարի, ով իրեն համարում է պահպանողական։

Մագյարի «Հարգանք և ազատություն» կուսակցությունը, որը դարձել է նոր քաղաքական ուժ, իր նախընտրական քարոզարշավը հիմնում է հիմնականում իշխանության կոռուպցիայի մեղադրանքների և պոպուլիստական ​​խոստումների վրա, սակայն ընտրողների շրջանում ունի բազմաթիվ համախոհներ։ Մագյարը հունգարացիներին խոստանում է «վերադարձ եվրոպական ուղի».