Ուղիղ եթեր

Հիվանդ կին ունեմ, հացի գումար եմ աշխատում․ փողոցային երաժիշտը դժգոհ է քաղաքապետարանի որոշումից

Ներքին 10 ամիս առաջ - 12:00 08-06-2024
Օրերս Երևանի քաղապետարանից հայտնեցին, որ մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը՝ նշելով, որ քաղաքացիները դժգոհում են երաժշտության որակից, ձայնից։ Սակայն երաժիշտներից շատերը դժգոհ են այս որոշումից, քանի որ այդ ճանապարհով են հացի գումար վաստակում, ինչպես նաև հոգում առօրյա խնդիրները։

Oragir.News-ը զրուցել է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում ակարդեոն նվագող տարեց տղամարդու հետ, ով նույնպես դժգոհեց քաղաքապետարանի որոշումից։ Տղամարդն ասաց, որ ապրելու հնարավորություն չունի, թողակն էլ չի բավականացնում։ «Հիվանդ կին ունեմ, ժամը հենց գալիս է ասում են՝ հավաքի, գնա, բայց ես ինչո՞վ ապրեմ, գնամ մարդ սպանե՞մ, փող վեկալե՞մ։ 29 հազար թոշակ եմ ստանում»,- ասաց երաժիշտը։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ է դրվել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով Երևանի երեք հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության իրականացումը: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այդ հատվածներն են Հանրապետության հրապարակը, Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածքը, Հյուսիսային պողոտան և դրանց հարակից 100 մետր շառավղով տարածքները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
08:19 ԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. Ժողովուրդ
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
15:41 ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան