Օրակարգ․ ՌԴ-ի խնդիրը ոչ թե Փաշինյանին հեռացնելն է, այլ նրան ավելի վերահսկելի դարձնելը․ Արա Պապյան

Ներքին Օրակարգ 10 ամիս առաջ - 21:00 05-06-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։

Հարցազրույցի ընթացքում Արա Պապյանն անդրադարձել է Հայաստանում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, ԱԺԲ-ի՝ այդ շարժմանը միանալու պատճառներին, արտաքին դերակատարների արձագանքներին և ունեցած ակնկալիքներին, ինչպես նաև մի շարք այլ օրակարգային հարցերի։

Մեր զրուցակիցը համոզված է՝ Ռուսաստանի Դաշնության խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ վերջինիս ավելի վերահսկելի դարձնելը։ Պապյանը կարծում է, որ Ռուսաստանը ցանկություն չունի նաև Հայաստանում իշխանության վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, քանի որ Նիկոլ Փաշինյանը կատարում է իր բոլոր պահանջները։

«Եթե Մոսկվան իսկապես ուզենար աջակցել այս շարժմանը, ապա այստեղ չէր ուղարկի վարկաբեկված անձանց և չէր տարածի վերջիններիս հայտարարությունները։ Այդ բոլոր հայտարարությունները շարժմանը օգուտ չեն բերում, բայց վնասում են։ Պարզ ասած՝ եթե «Բանան Միհրանը» հայտարարում է, որ ինքն աջակցում է շարժմանը, այդ հայտարարությունը ոչ չի օգուտ չի տալիս, բայց վնասում է շարժման հեղինակությանը»,- կարծում է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․