Oragir.News-ի թղթակիցը հայտնում է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ավտոերթը շուրջ 15-20 րոպե առաջ ժամանել է Գյումրի։
Գյումրիում հավաքված քաղաքացիները ջերմ ընդունելության են արժանացրել Սրբազանին՝ ավտոմեքենաներով գնալով նրան ընդառաջ։
Նկատենք, որ Գյումրիում կենտրոնացած են մեծաքանակ ոստիկանական ուժեր՝ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցին ընդառաջ։
Այս պահին Սրբազանի առաջնորդած ավտոերթի մասնակիցները շարժվում են դեպի Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցի, որտեղ վերջիններս հանդիպում են ունենալու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։
Ավելի ուշ Գյումրու դրամատիկական թատրոնում նախատեսված է միջոցառում, որից հետո՝ ժամը 18։00-ին, կմեկնարկի մեծ հանրահավաքը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․