Բագրատ Սրբազանը հարցազրույցի ֆորմատով ուղիղ եթեր կստանա․ Հ1-ի տնօրենն ու Սրբազանը կոմպրոմիսի եկան

Ներքին 6 ամիս առաջ - 23:52 02-10-2024
Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը մոտեցավ ցուցարարներին։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հանրայինը պատրաստ է հարցազրույցի ֆորմատով ուղիղ եթեր տրամադրել Սրբազանին, որի ընթացքում նա կարող է հանդես գալ ուղերձով։

«Այս պահին 23։21 է, Հանրային հեռուստաընկերությունում աշխատակիցներ չպետք է լինեին, բայց մենք սպասել ենք»,- շեշտեց նա։

Մովսիսիյանը շեշտեց, որ Հանրայինում հյուր է եղել նաև Գառնիկ Դանիելյանը։

Անդրադառնալով ոստիկանական ուժերի կուտակումներին՝ Հ1-ի տնօրենը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունը հատուկ պահպանվող օբյեկտ է, ուժայինները օրենքով պարտականություններ ունեն, որոնք կատարում են։

Բագրատ Սրբազանն ու Հանրային Հ/Ը-ն եկան կոմպրոմիսի, քիչ հետո կլինի ուղիղ եթերով հարցազրույց և ուղերձ։

Սրբազանին կտրամադրվի 25 րոպե ժամանակ, որի ուղիղ կեսը կտրամադրվի ուղերձին։