Ընկուզենու պատճառով հարևաններից մեկը հարձակվել է մյուսի վրա, կոտրել տան պատուհանները, հեռուստացույցը. shamshyan.com
copy image url

Ընկուզենու պատճառով հարևաններից մեկը հարձակվել է մյուսի վրա, կոտրել տան պատուհանները, հեռուստացույցը. shamshyan.com

Ներքին 10 ամիս առաջ - 09:32 29-05-2024
Մայիսի 23-ին արտակարգ դեպք է ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ․-ն և հայտնել, որ տնային կալանքի տակ գտնվող որդու և հարևան 37-ամյա Մանվել Ս․-ի հետ ընկույզի ծառի շուրջ առաջացած տարաձայունության պատճառով քիչ առաջ վերջինս կոտրել է որդու սենյակի պատուհանի ապակիները, իսկ նշված դեպքի վերաբերյալ որդին նաև տեղեկացրել է պրոբացիայի ծառայություն:

Ահազանգողը հայտնել է նաև, որ նույն հարցի վերաբերյալ նախկինում վիճաբանություն և դանակահարություն է եղել և հավելել, որ Մանվել Ս․-ն ներկա պահին հարձակվել է իր տան վրա և կոտրել տան բոլոր պատուհանները:

Արդեն տեղում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Բաբկեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում իր հարևան Մանվել Ս․-ն, ում հետ նախկինում ունեցել են տարաձայնություն, հարձակվել է իր տան վրա, կոտրել տան բոլոր պատուհանների ապակիները, վնասել պատուհանի մոտ դրված հեռուստացույցը, ինչպես նաև քարով հարվածել է իրեն և ընտանիքի բոլոր անդամների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և վերջինիս պատճառվել է 1 մլն դրամի գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ձեզ գուցե հետաքրքրի