Ավտոս ջարդվեց, ավիրվեց․ «մեղավորն» Արշակունյաց պողոտայի հսկայական փոսն է

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:24 28-05-2024
Մինչ Երևանի քաղաքապետարանում նստած եղանակային փոփոխություններին են հետևում, մայրաքաղաքում փոսում օրեցօր ավելանում են, իսկ քաղաքացիները՝ միայն տուժում։

Հերթական հսկայական փոսերն են հայտնվել Արշակունյաց պողոտայում։

Քաղաքացիներից մեկը տեսանյութ է հրապարակել, ցույց տալով, թե փոսերի պատճառով ինչ վիճակում է հայտնվել ավտոմեքենան։ «Ավտոս ջարդվեց, ավիրվեց»,- նշում է նա ու ցույց տալիս նաև հսկայական փոսերը։

Ու այսպես, բնակիչները շարունակում են տուժել, իսկ քաղաքապետարանում՝ ընդամենը գույքագրել այդ փոսերը։