Ժողովուրդը պետք է տեր կանգնի իր պետականությանը․ Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 15:15 28-05-2024
Ծանր սրտով երբ արձանագրում ենք Արցախի Հանրապետության փաստացի կորուստը ՀՀ իշխանության դավաճանական գործողությունների պատճառով, նաև Հայաստանի Հանրապետության պետականությանը սպառնացող վտանգները, ևս մեկ անգամ արժևորվում է մեր պետականության հիմնադիր հայերի գործողությունները սպասումենրը և նպատակները։ Այն է՝ չպետք է իշխանության վրա հայտնվեն մարդիկ, որոնք չգիտակցելով կամ կանխամտածված տանում են պետականության թուլացմանը։ Այդպիսին է այսօրվա մեր իրականությունը և էդ դասերից մեկն էլ այն է, որ ժողովուրդը պետք է տեր կանգնի իր պետականությանը։ Այս ամսին այսօր «Սարդարապատ» հուշահամալիրում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ սրբազան պայքարի նպատակներից մեկն էլ այն է՝ ցույց տալ, որ ժողովուրդը տեր է իր պետականությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։