Հունիսի 17-ի ԱԺ արտահերթ նիստը իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի․ Արծվիկ Մինասյան

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:35 11-06-2024
Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։

«Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։

Հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, նիստը գումարվելու է»,- ասաց Մինասյանը:

Հիշեցնենք` Ազգային ժողովի խորհուրդը երեկ մերժեց ընդդիմադիր խմբակցությունների՝ Աժ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը։