Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր առավոտից Շիրակի մարզում անհնազանդության ակցիաներ են իրականացվել, որի ընթացքում ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, 10 մարդ տեղափոխվել է Ամասիայի և Աշոցքի ոստիկանության բաժանմունքներ։
Լորիս Քալաշյանը
Oragir.News-ի հետ զրույցում ոստիկանության գործողությունները ապօրինի է համարում, ասում է՝ իրեն անհիմն են տարել ոստիկանության բաժանմունք։ 3 ժամ պահել են, հետո ազատ արձակել։
Լորիս Քալաշյանի խոսքով՝ իշխանությունը ոստիկաններին հրամայել է անցնել մարդկանց վրայով։
Մանրամասները՝ տեսանյութում։