Ոստիկանությունը երեկ հերթական անգամ փակեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի ճանապարհը՝ թույլ չտալով քաղաքացիների տեղաշարժը՝ բացառությումբ տեղի բնակիչների։
Այդ ընթացքում հայ-ադրբեջանական նոր գծվող սահմանին տեղադրվում էին սահմանային սյուները, և ոստիկանությունը փաստացի ստանձնել էր դիտորդի և հսկիչի դեր։
Oragir.News-ը մայրաքաղաքում անցորդներից հետաքրքրվել է՝ ինչու է Ոստիկանությունը փակում Կիրանցի ճանապարհը։
Մեր համաքաղաքացիների կողմից հնչեցին նման պատասխաններ․ «Որովհետև աննորմալ են, անինքնասեր մարդիկ են, դրա համար էլ փակում են», «քանի որ անդաստիարակ են, ես իրենց հայ չեմ համարում», «Նիկոլին հարցրեք, ինքն է փակել տվել, որը սրիկայություն է, ոստիկաններ չեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։