«Այս ընթացքում ես Կիրանցի բնակիչների հետ 4 հանդիպում ունեցել եմ։ Կիրանցի հատվածում մենք ունենք սահմանազատման ենթակա 11 կետ։ Սահմանազատման այդ 11 կետերից մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում էդ սահմանը»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ առաջիկա օրերին կսկսեն սահմանազատումը այն հատվածներում, որոնք չեն վիճարկվում այդ թվում Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ լուծումներ կփնտրեն։
«Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք։ Մենք հիմա սահմանազատում են Հայաստանի Հանրապետության սահմանը։ Կիրանցը սահման չունի, Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանապահ գյուղ է»,-ասաց Փաշինյանը։