«Ա՛յ տխմար», «անդաստիարակ երևույթ ես, ձա՛յնդ»․ թեժ կռիվ՝ ԱԺ-ում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:15 03-10-2023
ԱԺ-ում հայտարարությունների ժամին ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո իրավիճակը կտրուկ լարվեց, հնչեցին նաև վիրավորական արտահայտություններ։ «Ձեր պատիժը ավելի դաժան է լինելու, իսկ գնալու ճանապարհն՝ ավելի արդար»,- եզրափակելով իր ելույթը ամբիոնից հեռացավ Մկրտչյանը, ինչից հետո իշխանական պատգամավորները տեղից սկսեցին դժգոհել։ Ի պատասխանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց, թե իրենց օրինակով է խոսում Աննա Մկրտչյանը, ինչից հետո վերջինս Սիմոնյանին անվանեց «տխմար»։

«Տխմարը դու ես, այ չինական․․․»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հորդորց հանգստանալ։

«Մի հատ դու հանգստացի»,- ասաց Մկրտչյանը, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հունից դուրս եկավ և գրեթե գոռալով պատասխանեց․ «Հանգստացի աղջիկ ջան, անդաստիարակ երևույթ ես էլի, լավ, ձա՛յնդ․․․ Ամեն մեկին բերում շպրտում են էստեղ․․․ Հանգստացի՛ մի հատ»։

Անվտանգության աշխատակիցները հրավիրվեցին դահլիճ։

Ամենից շատ դիտված