Մարդկանց վրա թքելը սխալ է, մեքենայի տակ գցելը սխալ է, սա քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:35 17-05-2024
Ով քեզ ասում է քաղաքականություն բառը, հիշիր, որ մեր երկրում քաղաքականություն գոյություն չունի։ Այս մասին այսօր ԵՊՀ բակում անցկացրած բաց դասի ժամանակ ուսանողների հարցին ի պատասխան ասաց Բագրատ Սրբազանը։

«Ամեն ինչ հիմնված է այս մարդու որդիների կողմից ստի, մանիպուլյացիների, խաբելու, մոլորեցնելու վրա։ Որևէ գործառույթ քաղաքական իմաստով չի իրականանում, որևէ ինստիտուտ՝ որպես քաղաքական միավոր, չի գործում։ «Հայկական ժամանակ» թերթն ավելի մեծ ազդեցություն ունի, քան ներքին գործերի նախարարությունը կամ դատախազությունն ու ԱԱԾ-ն։ Հետևաբար, մեր գործը ոչ թե քաղաքականությամբ զբաղվելն է և եթե նույնիսկ զբաղվում ենք, պատճառը եղել է այն, որ դուք այնքան եք ոչնչացրել ամեն ինչ, որ ստիպված մենք ենք զբաղվում»,- ասաց նա։

Սրբազանը նաև հավելեց․ «Մարդկանց սաստելը, ասել, որ երկիրը հանձնելը սխալ է, այս քաոսը ստեղծելը, թշնամություն ու ատելություն տարածելը սխալ է, փողոցում մարդկանց վրա թքելը սխալ է, ավտոյի տակ գցելը սխալ է, սա քաղաքականության հետ ի՞նչ կապ ունի»։