Նիկոլը կրկնեց Վովայի սխալը․ բերդ գցելը հարցի ամենավատ լուծումն էր․ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը
copy image url

Նիկոլը կրկնեց Վովայի սխալը․ բերդ գցելը հարցի ամենավատ լուծումն էր․ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը

Ներքին 2 շաբաթ առաջ - 11:42 03-04-2025
«ԴՕԿ կուսակցության լրատվական» ֆեյսբուքյան էջը հրապարակել է կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի հայտարարությունը․

«Հարգելի ժողովորդ, ցանկանում եմ հայտարարել, որ ուշի-ուշով հետևում եմ Հայաստանում ընթացող քաղաքական պրոցեսներին։

Նախ ուզում եմ շնորհավորել Փարաքարի նորընտիր համայնքապետին փայլուն հաղթանակի կապակցությամբ իմ և իմ կուսակցության անունից։

Իսկ Գյումրիի մասով պահանջում եմ, որպեսզի իրենց ընդդիմություն հայտարարած կուսակցությունները կամ անձինք, Վարդանիգը Մարտունիգը և Ռուբենիգը միավորվեն և Սարիգը հանկարծ չդառնա քաղաքապետ։
Վանեցյան քեզ եմ ասում. միավորումը տեղի չունեցավ, գնում ենք Թոխմախ։

Իմ անազատությունը հավերժ չէ՛։
Ի շնորհիվ այս իրավիճակի մենք իրականացրեցինք հերթական ֆիլտրացիան և ճանաչեցինք իրական մեր ընկերներին և թշնամիներին։ Չկա չարիք առանց բարիք։ նիկոլը կրկնեց Վովայի սխալը, չհասկանալով, որ բերդ քցելը հարցի ամենավատ լուծումն էր։
Սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք շուտով։
Իշխանության թիվ մեկ թշնամի Վարդան Ղուկասյան»։