«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
copy image url

«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան. Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը

Ավելին 11 ամիս առաջ - 03:29 12-05-2024
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում, հաղթեց Շվեյցարիան, որը ներկայացրեց Նեմոն «The Code» երգով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, երրորդը՝ Ուկրաինան:

Ազգային ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն 2 միավոր ստացավ Լյուքսեմբուրգից, 8-ական միավորներ՝ Սան Մարինոյից, Ալբանիայից, Պորտուգալիայից, 6-ական միավորներ՝ Չեխիայից, Վրաստանից, Ֆրանսիայից, 3-ական միավորներ՝ Դանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, 7-ական միավորներ՝ Նորվեգիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Լատվիայից, 4-ական միավորներ՝ Շվեյցարիայից, Հունաստանից, 5 միավոր՝ Իսլանդիայից:

Հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանի պատվիրակը «Ժակո» երգով վաստակեց 183 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակ Բրյունետը:

Հայաստանը 12 միավորը շնորհեց Ֆրանսիային: